211652_close_icon

Իրանցիները ցույց են անցկացրել Երևանում, երթն արտոնված չէ. 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման

views-count1186 դիտում article-date 15:29 17-01-2026
Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել:

Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:

Իրանցիները ցույց են անցկացրել Երևանում, երթն արտոնված չէ. 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման 

Նմանատիպ նյութեր