211652_close_icon

Իրանում դանդաղորեն վերականգնվում է ինտերնետային կապը

views-count1648 դիտում article-date 16:45 17-01-2026
Ինտերնետի ազատությանը հետևող «ՆեթԲլոքս» ընկերության տվյալներով՝ ավելի քան 200 ժամվա արգելափակումից հետո Իրանում այսօր առավոտից դանդաղորեն վերականգնվում է ինտերնետային կապը: «ՆեթԲլոքս»-ը, սակայն, հայտնում է, որ ողջ երկրի տարածքում ինտերնետային կապի ընդամենը 2 տոկոսն է վերականգնվել, ամբողջական կամ կայուն վերականգնման մասին վկայող տվյալներ չկան: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Որոշ փորձագետների կարծիքով՝ այս սահմանափակ վերականգնումը վերաբերում է հիմնականում պետական կառույցներին, իսկ սովորական օգտատերերի հասանելիությունը դեռ սահմանափակված է:

Իրանի իշխանությունները ինտերնետն ամբողջությամբ արգելափակեցին երկրում տարածված բողոքի զանգվածային ակցիաներին զուգահեռ:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 3500-ից ավելի մարդ է սպանվել ցույցերի ընթացքում, այս թիվը, սակայն, կարող է ավելի մեծ լինել: 

Նմանատիպ նյութեր