211652_close_icon

Խայտառակ կերպով իջանք հատակին․ «Ռեալի» ավագի կոշտ ինքնաքննադատությունը

views-count2863 դիտում article-date 23:00 15-01-2026
 Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած պարտությունից հետո հանդես է եկել ինքնաքննադատությամբ:

«Մենք՝ և առաջին հերթին ես, չենք համապատասխանում այս ակումբի ակնկալիքներին։ Մենք խայտառակ կերպով իջանք հատակին։ Պետք է կարողանալ «դեմքով կանգնել» ու պատասխանատվություն ստանձնել նաև պարտության ժամանակ, և հիմա հենց այդ պահն է։

Գլխավոր պատասխանատուն մենք ենք՝ ֆուտբոլիստները։ Ավելացնելու շատ բան չկա։ Մեզ պայքարից դուրս թողեց Սեգունդան ներկայացնող թիմը։ Շնորհավորում եմ նրանց։
Վաղվանից ժամանակն է ինքնաքննադատության։ Մենք դեռ երկու ֆանտաստիկ մրցաշար ունենք և պայքարելու ենք ամեն ինչի համար։

Ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Մենք՝ և առաջին հերթին ես, չենք համապատասխանում այս ակումբի սպասելիքներին, և առաջիկա ամիսներին կյանքներս կդնենք խաղասեղանին՝ իրավիճակը շտկելու համար»,-ասել է Կարվախալը։

Նմանատիպ նյութեր