«Արսենալը» հաղթեց «Պորտսմութին»՝ 4։1
Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում մրցեցին «Պորտսմութն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Պորտսմութի «Ֆրետոն Պարկ» մարզադաշտում խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4։1։
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Կոլբի Բիշոպը։ Ընդամենը 5 րոպե անց «Պորտսմութի» կիսապաշտպան Անդրե Դոզելը գրավեց սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ 25-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին առաջ մղեց «զինագործներին»։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բրազիլացի վինգերը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ խաղակեսում Մարտինելին շարունակեց աչքի ընկնել արդյունավետությամբ․ 51-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց, իսկ 72-րդ րոպեին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ։