211652_close_icon

Հուսով եմ՝ վախեցած աղջնակի պես չի պահի իրեն․ Արման Ծառուկյանը գոտեմարտի է հրավիրել հերթական մարզիկին

views-count2215 դիտում article-date 14:29 11-01-2026
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը ցանկություն է հայտնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտ անցկացնել ամերիկացի հայտնի մարտիկ Մայքլ Չենդլերի հետ։

Հայ մարտիկն այս մասին հայտարարել է հունվարի 11-ի գիշերը կայացած RAF (Real American Freestyle) մրցաշարից հետո, որտեղ նա ջախջախիչ հաղթանակ էր տարել PFL-ի նախկին չեմպիոն Լենս Պալմերի նկատմամբ։

Ծառուկյանը նշել է, որ թեև UFC-ում Չենդլերը խուսափել է իր հետ մենամարտից, գուցե ըմբշամարտի գորգում համարձակություն ունենա մրցելու։

«Ես տեսել եմ, թե ինչպես Մայքլ Չենդլերը հաղթանակ տարավ RAF լիգայում։ UFC-ում նա փախավ, բայց հուսով եմ՝ այստեղ նա իրեն վախեցած աղջնակի պես չի պահի և կհամաձայնի հանդիպել ինձ հետ։ Ես շատ եմ գոտեմարտել, բայց, այնուամենայնիվ, այստեղ նա ինձ հաղթելու չնչին շանս ունի, մինչդեռ UFC-ում նրա շանսերը զրոյական են»,- մրցաշարից հետո ասել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է։ Իր վերջին մենամարտում նա խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը ՄՄԱ-ում 23-3 է։

Մայքլ Չենդլերը, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, կրել է երեք անընդմեջ պարտություն։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 10 պարտություն։

Աղբյուրը՝ Armsport.am

 

Նմանատիպ նյութեր