211652_close_icon

«Դնեպր» զորախումբն ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը. ՌԴ ՊՆ

views-count1387 դիտում article-date 15:09 11-01-2026
«Դնեպր» զորախումբն ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ինչպես նշվում է գերատեսչության ամփոփագրում, ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա: ԱԹՍ-ն և դրոշը ոչնչացվել են:

 

Նմանատիպ նյութեր