Սիրիական բանակը թեժ մարտերի արդյունքում ազատագրել է Քաուքաբ բնակավայրը
Սիրիայի կառավարական ուժերի հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է Համա նահանգում տեղի ապստամբ խմբավորումների աջակցությամբ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Քաուքաբ բնակավայրը հետ գրավել։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
Ներկա պահին նշված նահանգում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները մի քանի ճակատներով։ Վնասազերծվել են ահաբեկչական խմբավորումներին պատկանող մի քանի հրամանատարական կետ, զենքի ու զինամթերքի պահեստներ, 4 տանկ, 6 զրահամեքենա և գնդացիրներով հագեցած 9 ավտոմեքենա։
Աղբյուրը, սակայն, չի նշել, թե սիրիական կողմը ինչ վնասներ է կրել։