211652_close_icon

Սիրիական բանակը դադարեցնում է Հալեպի թաղամասում ռազմական գործողությունները

views-count1402 դիտում article-date 23:13 10-01-2026
Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է հունվարի 10-ի ժամը 15։00-ից Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հալեպի հայկական «Գանձասար» թերթը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջում։

Նշվում է, որ Շեյխ Մահսուդում մնացած Սիրիայի ժողովրդավարական ուժերի այն զինյալները, որոնք թաքնված էին շրջանի «Եասին» հիվանդանոցում, պետք է հանձնեն իրենց զենքերը և հեռանան դեպի Թապքա՝ Եփրատից արևելք։

Նմանատիպ նյութեր