Պապիկյանն այցելել է զորամաս, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին
Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել եմ բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել ենք նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:
Պատասխանել եմ զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են»,- գրել է Պապիկյանը։