211652_close_icon

Կանխվել է ՀՀ սահմանով խոշոր խմբաքանակի` 7 հազար տուփ, չհայտարարագրված ծխախոտի տեղափոխման փորձը

views-count3970 դիտում article-date 15:47 09-01-2026
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում՝ ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ։

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ սահմանը ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր