Թուրքիայի 240 լճերից 186-ն արդեն չորացել է
Թուրքիայի ջրային քաղաքականության ասոցիացիայի նախագահ Դուրսուն Յըլդըզն անդրադարձել է ամբողջ աշխարհում և հատկապես Թուրքիայում ջրային ճգնաժամի խնդրին։
Նա նշել է, որ վերջին 60 տարվա ընթացքում Թուրքիայում գտնվող 240 լճից 186-ը չորացել է։ Յըլդըզը նաև հավելել է, որ ջրային ռեսուրսների չպլանավորված կառավարումը և անարդյունավետ օգտագործումը ավելի շատ ազդեցություն են ունենում լիճ թափվող ջրային պաշարների քանակի կրճատման վրա, քան նույնիսկ երաշտը։
Ըստ ասոցացիայի նախագահի՝ պետք է ստեղծվի ուժեղ ինստիտուցիոնալ կառույց՝ լճերը գետավազանի մասշտաբով պաշտպանելու համար։