Ձեռք բերված կապի միջոցների արդյունքում 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է. «Քաղաքացիներին արագ և որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացրել ենք նաև մի շարք համակարգային բարեփոխումներ.
. Ձեռք բերված կապի միջոցների արդյունքում, 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։
.Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:
.Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:
. Բարձրացվել են աշխատավարձերը (8–18%), թարմացվել են անձնակազմի համազգեստները, տեղադրվել են տեսախցիկներ և արդիականացվել են ենթակայանների գույքն ու տեխնիկական պայմանները»։