211652_close_icon

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը

views-count916 դիտում article-date 13:15 07-01-2026
Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։

Նրա խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:

«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական ​​մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։

Նմանատիպ նյութեր