211652_close_icon

Հրաձգության Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

views-count2440 դիտում article-date 23:09 19-02-2025
Հրաձգության Հայաստանի հավաքականը մարտի 1-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Մինչ մրցավայր մեկնելը երիտասարդական և մեծահասակների թիմերը ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։

Եվրոպայի առաջնությանը հավաքականը կներկայանա հետևյալ կազմով․
10 մետր, օդամղիչ ատրճանակ, երիտասարդներ՝ Նարե Գաբրիելյան, Գրիգոր Պողոսյան, Գոռ Մանուչարյան, Արմեն Գեւորգյան։

10 մետր, օդամղիչ ատրճանակ, մեծահասականեր՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան։

10 մետր, օդամղիչ հրացան՝ Հրաչ Բաբայան։

Նմանատիպ նյութեր