211652_close_icon

Թող պատարագների ժամանակ զեղչեն այն անունը, որը չպիտի հնչի խորանից՝ մինչև այն պահը, երբ մենք կունենանք իրապես ընտրված, լեգիտիմ կաթողիկոս. Նիկոլ Փաշինյան

views-count1453 դիտում article-date 15:07 06-01-2026
 Ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին և բոլոր հոգևոր հայրերին, ովքեր կանգնել են մեզ հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհին: Մենք պետք է պաշտպանենք նրանց ու թիկունք կանգնենք նրանց այնպես՝ ինչպես իրենք այս դժվար պահին թիկունք են կանգնել ժողովրդին ու պետությանը: Այս մասին այսօր՝ Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երկար ժամանակ կոպիտ սխալ ենք գործել, մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ: Այսօրվա քայլարշավը հենց նրա մասին է, որ մենք վերադարձել ենք ու այլևս մեր եկեղեցուն ու նրա հոգևոր սպասավորներին մենակ չենք թողի: Շատերը դրա մեջ քաղաքական ակցիա են տեսնում, բայց այս է պատճառը, որ ես և մեր կառավարության ներկայացուցիչները ծնկի ենք գալիս պատարագների ժամանակ խորանի առաջ՝ մեղքերի թողություն խնդրելու համար»,- նշել է նա:

Խոսելով եկեղեցու ու պետության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցին ու պետությունն այլևս իրար հետ են. «Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են: Կոչ եմ անում ժողովրդին՝ գնացեք պատարագների և ձեր հոգևոր սպասավորներին հորդորեք, խնդրեք, որ միանան եկեղեցու բարենորոգման օրակարգին, թող պատարագների ժամանակ զեղչեն այն անունը, որը չպիտի հնչի խորանից՝ մինչև այն պահը, երբ մենք կունենանք իրապես ընտրված և իր կոչմանն ու ապրածի իմաստով լեգիտիմ կաթողիկոս»,- եզրափակել է նա:
 

Նմանատիպ նյութեր