211652_close_icon

Մինչ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքում տարածում է, թե հանրապետությունում ճանապարհները ճանշինները մաքրում են, Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2494 դիտում article-date 18:11 28-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում տիրում է բարձիթողի վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկից մինչև Ազատան բնակավայր ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։

Եթե որոշ հատվածներում ճանապարհից հեռացվել է ձյունը ու կատարվել աղ ու ավազով անհրաժեշտ մշակում, ապա  այս Լանջիկ-Ազատան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի է ասել ճանապարհն սպասարկող ճանշինը մատը մատին չի տվել։

 Մինչդեռ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր հրապարակել, որ ողջ գիշեր հանրապետությունում ճանապարհները ճանշինականների կողմից մշակվել են, հեռացվել է ձյունն ու լցվել անհրաժեշտ աղ ու ավազ։ Մինչդեռ նշված վայրում մի քանի կիլոմետր մերկասառույց է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր օրվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ էլ հայտնվել են ձնակույտում՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով, և վարորդներին միայն օգնության են հասել ինչպես միշտ փրկարարներն ու պարեկները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր