211652_close_icon

Արտաքին ռազմական գործողությունները տոտալիտար ռեժիմներին վերջ տալու միջոց չեն․ Մելոնի

views-count1303 դիտում article-date 15:26 04-01-2026
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի բռնազավթման հետ։

Ըստ Մելոնիի, ինքը հետևել է Վենեսուելայի իրադարձությունների զարգացմանը հենց սկզբից։

«Իտալիան հիմնական միջազգային գործընկերների հետ երբեք չի ճանաչել Մադուրոյի ինքնահռչակ հաղթանակը ընտրություններում, դատապարտել է ռեժիմի ռեպրեսիվ գործողությունները և միշտ աջակցել է վենեսուելացի ժողովրդի ժողովրդավարական փոփոխությունների ձգտմանը։

Իտալիայի պատմական դիրքորոշման համաձայն, կառավարությունը համարում է, որ արտաքին ռազմական գործողությունները տոտալիտար ռեժիմներին վերջ դնելոի միջոց չեն, սակայն միևնույն ժամանակ օրինական է համարում պաշտպանական միջամտությունը սեփական անվտանգության դեմ ուղղված հիբրիդային հարձակումների պարագայում, ինչպես այն դեպքերում, երբ պետական կազմավորումները սնվում և աջակցվում են թմրակարտելի կողմից», – նշել է Մելոնին։

Վարչապետը հավելել է, որ Հռոմը շարունակում է հատուկ ուշադրությամբ հետևել Վենեսուելայում իտալական համայնքի վիճակին, որի անվտանգությունը կառավարության բացարձակ առաջնահերթությունն է։

Նմանատիպ նյութեր