Կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
«Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։
Հիշեցնենք նաև, որ զանգահարելով շուրջօրյա գործող 010-56-25-33 հեռախոսահամարին՝ կարող եք օպերատիվ ինֆորմացիա ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: