211652_close_icon

Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ կոչեր պարունակող հայտարարություններով․ փաստաբան

views-count1039 դիտում article-date 12:06 31-12-2025
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ։

«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր՝ առանց որևէ իրավական հիմքերի:  2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման:

Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում։ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ կոչեր պարունակող հայտարարություններով:

Պարզ չէ՝ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում:

Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է:

Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի: 

Միաժամանակ սրտանց շնորհավորում ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ»։

Նմանատիպ նյութեր