211652_close_icon
views-count1021 դիտում article-date 20:38 19-03-2026

Արամ Վարդևանյանը արձագանքում է. Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ

Հարգելի գործընկերներ,

Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ:

Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Նմանատիպ նյութեր