211652_close_icon

Միքայել Սրբազանին զրկել են Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց․ նա ուղերձով դիմել է ժողովրդին

views-count1132 դիտում article-date 22:43 30-12-2025
Շիրակի թեմի առաջնորդը ուղերձ է հղել` նշելով, որ առաջիկայում զրկված է լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի ամանորյա և հունվարի 5-6-ի Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

«11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը։

Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու:

Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան առիթներով՝ մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք»,– նշել է նա։

Նմանատիպ նյութեր