211652_close_icon

Զանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար. Էդմոն Մարուքյան

views-count10379 դիտում article-date 16:43 28-12-2025
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ այն մարդիկ, ովքեր պատարագի են մասնակցում, որին հնչում է կաթողիկոսի անունը, կարող են իրենց բողոքն արտահայտել դրա վերաբերյալ:

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան տեսանյութում անդրադարձել է այդ հայտարարությանը:

«Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի հրապարակային կոչերին, որոնք փաստացի լեգիտիմացնում են եկեղեցական ծեսերի խաթարումը և կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների։ Քննարկել ենք, թե ինչպես է վարչապետը ուղերձ հղում իրավապահ համակարգին՝ արդարացնելով նման գործողությունները և պատասխանատվությունը տեղափոխում հանրության վրա։ Անդրադարձել եմ նաև խորհրդարանում բացահայտված սկանդալին, երբ պատգամավորներին վճարվել է շուրջ 3 միլիոն դրամ՝ որպես «պարգևավճար»։

Այս գումարները գնահատվել են որպես լոյալության վճար՝ պետական բյուջեի և հարկատուների հաշվին իրականացվող թալանի հերթական դրսևորում»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր