211652_close_icon

Շախմատիստ Սարգիս Սարգսյանը ճանաչվել է տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ

views-count1729 դիտում article-date 13:52 28-12-2025
Հայաստանի տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ է ճանաչվել շախմատիստ Սարգիս Սարգսյանը:

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հաղորդվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Սարգիս Սարգսյանն այս տարի դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն:

Սարգիսը նույն առաջնության չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին:

 

Նմանատիպ նյութեր