211652_close_icon

Վրաստանում ձերբակալել են կեղծ դոլարներ վաճառող դրամանենգի

views-count1852 դիտում article-date 22:20 27-12-2025
 Վրաստանում ձերբակալել են կեղծ փողեր պատրաստող եւ վաճառող մարդու, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի Պետանվտանգության ծառայությանը։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալն իրացրել է 7 հազար կեղծ դոլար անհայտ մեկին։ Դրա համար նա պահանջել եւ ստացել է 2 450 դոլար։

«Փորձագետի եզրակացության համաձայն՝ նշված 7 000 դոլարը չի համապատասխանում նույն անվանական արժեքն ունեցող թղթադրամներին, որոնք թողարկել է ԱՄՆ Դաշնային պահուստային բանկը, հետեւաբար՝ դրանք կեղծ են»,- հայտնել են պետանվտանգության ծառայությունում։

Հետաքննությունն սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով։ Այն նախատեսում է պատիժ 7-10 տարի ազատազրկմամբ։

Նմանատիպ նյութեր