211652_close_icon

Այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է. Վահե Գևորգյանը` լավագույն մարզչի կոչման մասին

views-count2098 դիտում article-date 20:13 27-12-2025
Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն անդրադարձել է ՀՖՖ-ի կողմից «Տարվա լավագույն ֆուտբոլային մարզիչ» կոչմանն արժանանալուն:

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են, հավատացել ու եղել մեր կողքին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գևորգյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 13 ձայնով լավագույնը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Պրեմիեր լիգայում։ Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վան»-ում։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

Նմանատիպ նյութեր