211652_close_icon

Առաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան

views-count322 դիտում article-date 22:26 26-12-2025
 UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կրկին անդրադարձել է իր քաշային կարգում ստեղծված իրավիճակին։

«Առաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին (խոսքը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակըի մասին է)։ Չեմպիոնական գոտին այս պահին պարզապես ձևականություն է», — գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին UFC 324-ում։ Մենամարտը կկայանա Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։

Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ

 

Նմանատիպ նյութեր