211652_close_icon

«Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի օր կլինեն առաջնագծում

views-count973 դիտում article-date 21:00 25-12-2025
Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փոքրիկ խմբերով մի քանի օր լինելու են առաջնագծում, Հայրենիքի սահմանի ողջ երկայնքով։

Զորակցելու, շնորհավորելու Ամանորի գիշերն ամենապատվաբեր վայրում՝ Հայրենիքի պաշտպանության մարտական հերթապահության հենակետերում ծառայոււթյուն կատարող զինվորին։

Նրանց ենք պարտական այդ գիշեր մաղթանք հնչեցնելիս ու երազանք պահելիս։ Մեծ երազանք»,-գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր