ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում են ունեցել:
Ինչպես հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, հանդիպումը կայացել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր:
Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։