«Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. քվեարկությանը չեն մասնակցի. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո դուրս եկան նիստերի դահլիճից, հայտնում է News.am-ը։
Դահլիճում մնացին միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Դահլիճից դուրս եկավ նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած ծրագիրը, որից հետո պետք է տեղի ունենար ծրագրի վերաբերյալ քվեարկությունը։