Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակչի տան անասնակերում բռնկված հրդեհի հանգամանքները պարզվում են. հրշեջների ու գյուղացիների շնորհիվ կրակի տարածումը սեփական տուն կանխվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել դեկտեմբերի 23-ին Ճամբարակ խոշորացված համայնքի Դպրաբակ գյուղում տեղի ունեցած հրդեհի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակված անասնակեր է այրվում։
Մինչ կժամանեին Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և սեփականատերերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել մոտ 1200 հակ անասնակերում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև հատուկ տեխնիկա, իսկ քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։