211652_close_icon
views-count42916 դիտում article-date 16:19 19-05-2023

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում․ Ծաղկաբեր գյուղում հրշեջ-փրկարարների ու գյուղացիների շնորհիվ կրակի տարածումը կանխվել է դեպի սեփական տուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13․55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սպիտակ խոշորացված համայնքի Ծաղկաբեր բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում անասնակեր է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ինչը նրանց հաջողվել է, ապա հրշեջները մեկուսացրել են 53 տան բնակիչ 53-ամյա Անդրանիկ Հովսեփյանին պատկանող մոտ 300 հակ անասնակերում և վագոն-տնակում առաջացած կրակը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր