211652_close_icon

Դու ուղղակի ծաղրածու ես․ Ծառուկյանը՝ Թոփուրիային

views-count2893 դիտում article-date 23:59 24-12-2025
 UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ օրերս հնչեցրած ծաղրական խոսքերին։

Ավելի վաղ Թոփուրիան խիստ քննադատել էր Ծառուկյանին՝ հունվարին Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից հրաժարվելու համար։

«Դու ասում ես, որ քեզ դադար է պետք մենամարտերից՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ դու շատ ազատ ժամանակ ունես այս բոլոր հարցազրույցները տալու համար։ Դու ուղղակի ծաղրածու ես», — գրել է Արմանը։

Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տարել 23 հաղթանակ։ Թոփուրիան անցկացրած բոլոր 17 մենամարտերում հաղթել է։

 

Նմանատիպ նյութեր