211652_close_icon

Արման Ծառուկյանը անհավանական գրազ է առաջարկել Իլիա Թոփուրիային

views-count1666 դիտում article-date 16:25 27-07-2025
UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 500 հազար դոլարի գրազ է առաջարկել նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային՝ նրա հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար։

«Ես կարող եմ 500 հազար դոլար խաղադրույք կատարել նրա պարտության վրա։ Եթե ես հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա, իսկ եթե հակառակը պատահի, ապա ես այդ գումարը կտամ նրան։

Եթե նա դա ուզում է, ապա ես պատրաստ եմ։ Կարող ենք պարզապես ձեռք սեղմել և կռվել»,- նշել է Ծառուկյանը YouTube-ի Overdogs Podcast ալիքում՝ Մայք Փերիի հետ զրույցում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր