211652_close_icon

Դուք մրոտ եք, սեւ եք. կեղծ եք, խաբել եք երեւանցուն ընդդիմադիր ավագանու անդամը՝ ՔՊ–ին․ news.am

views-count1063 դիտում article-date 11:28 23-12-2025
Ելույթս ճշմարտության մասին է, կյանքում ինչ էլ անեք դուք, փորձեք լինել զորավոր, փորձեք լինել պինդ, մաքուր, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա, կամ դու ես քո քայլերի տերը, կամ տերին ես ծառայում, ու դուք այսօր ծառայում եք։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցության անդամներին։

«1905 թվականին Իսահակյանը հայտնի գրության մեջ գրել էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա՝ սևը ու սպիտակը, մոխրագույնը չկա ու ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք, դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք,–ասաց նա։

Հիմա տուրքերի արտոնությունների հետ կապված, էլի, հատուկ սև մրոտների համար։ Կարմիր գծերի հետ կապված ձեր քաղաքական բարոյականությունը որտե՞ղ է, գիտակցու՞մ եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցո՞ւմ եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել, նորմա՞լ է սա։

Լավ, ուրիշ բան ասեմ, այսօր բերել եք չզեկուցվող հարցների տակ սղցնում եք, որ 80 միլիոն դրամ, երբ քաղաքացիները գուրքարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգանեն։

Այս նույն մարդկանց, որ ասում ենք՝ շինհրապարակների կահավորանքին պիտի հետևեն, այս մարդիկ այդ գործառույթը չեն անում։ Փոխարենը մտել են, տրանսպորտում ցույց էին տալիս լկտի պահվածք»,–ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր