211652_close_icon
views-count1651 դիտում article-date 16:15 20-12-2025

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր. ՊՆ

 Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել հատուկ ռազմական գործողության գոտու ևս երկու բնակավայր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Սումիի մարզի Վիսոկոյե բնակավայրը», – ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ «Կենտրոն» զորախումբն իր հերթին վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրը՝ շարունակելով ոչնչացնել Դիմիտրովում շրջապատված հակառակորդիխմբավորումը:

Նմանատիպ նյութեր