211652_close_icon

Կառավարության ֆինանսավորմամբ ժողովրդին հայտնի Հայանիստի նոր կառուցված կամուրջը հանձնվեց շահագործման. «Արարատ-Ճանշին»-ն անգամ հանգստյան օրերին էր աշխատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count364 դիտում article-date 15:57 11-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, «Արարատ-Ճանշին»-ը շահագործման հանձնեց Արմավիրի մարզում ժողովրդին հայտնի Հայանիստի կամուրջը: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթներ շարունակ «Արարատ-Ճանշին»-ը ոչ թե վերանորոգեց, այլ 0-ից նոր կամուրջ կառուցեց, որը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից:

Արդեն երթևեկությունը երկկողմանի բաց է:
 
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 3-ին ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ «Արարատ-Ճանշին»-ը արդեն ավարտին է հասցնում ժողովրդին հայտնի Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին փլուզված կամրջի ոչ թե հիմնանորոգման, այլ նորի կառուցման աշխատանքները։

Ճանշինականները կատարում էին ասֆալտապատման աշխատանքներ, և անզեն աչքով էլ նկատելի էր, որ ճանշինականները սրտացավ մոտեցում են ցուցաբերում և անգամ աշխատում էին շաբաթ և կիրակի օրերին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանշինականները ասում էին, որ 4-5 օր հետո կամուրջն ամբողջությամբ պատրաստ կլինի և վստահեցնում էին, որ 50 տարուց ավելի այն կշահագործվի։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր