Փաշինյանը կատակեց. «Այո՛, բոլորը լարվեցին, թե 12 մլրդ-ի ծրագիրը ոնց եմ կարդալու»․NEWS.am
Ձեր քննարկման եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերի կատարմանը ուղղված 12.45 միլիոն դրամ համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը. առաջարկում ենք համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ցանկը ներկայացված է, աննախադեպ մեծ ծավալի ցանկ ունենք այսօր։ Մեր միջին ցանկից շուրջ վեց անգամ ավելի ծավալուն համաֆինանսավորում ենք անելու։ Պատճառն այն է, որ ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք։ Կուզեմ արձանագրել որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավել է ավելի քան 200%-ով և ընդհանուր առմամբ, նախորդ տարվա կատարողականից ավել է, ավելի քան 2 միլիարդ դրամով։»,–ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սովորաբար մանրամասն ներկայացնում է բոլոր ծրագրերը, կատակով նշեց. «Բոլորը լարվեցին, թե 12 միլիարդի ծրագիր ես ոնց եմ կարդալու հիմա»։
Այդուհանդերձ, Փաշինյանը հավատարիմ մնաց ավանդույթին և մանրամասն կարդաց բոլոր ծրագրերը՝ ընթացքում նաև հարցեր ուղղելով Խուդաթյանին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում