«Շիրակի մարզպետն ազատվե՞լ է աշխատանքից». Խուդաթյանը չցանկացավ պատասխանել հարցին․ NEWS.am
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստի շտապելիս չպատասխանեց NEWS.am–ի հարցին, թե արդյոք Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է աշխատանքից։
Նա միայն ասաց, որ ուշանում է և մտավ կառավարության շենք։
Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է աշխատանքից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Առուշանյանի ազատումը կապված է հիմնականում երկու գործոնի հետ: Մեկը վերաբերում է Գյումրու ավագանու ընտրություններին, երբ ՔՊ-ն պարտվեց ընդդիմությանը: Մյուսը կապված է «Յոթ վերք» եկեղեցում Նիկոլ Փաշինյանի քպական կեղծ «պատարագի» բացարձակ ձախողման հետ:
Հատկապես վերջին հանգամանքը Փաշինյանը չի կարողացել մարսել, քանի որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմում նա չի հանդուրժում որևէ «վրիպում», իսկ որ Գյումրիում «պատարագային» շոուն տապալված էր, անկասկած է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում