Շարունակո՞ւմ եք պահանջել վարչապետի հրաժարականը․ Գարեգին Բ-ն չցանկացավ պատասխանել. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկդիր, ոգեշնչվի Սարդարապատի խորհրդով։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հայտնում է News.am-ը։
«Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի և ազգի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից վտանգները և փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքությանը և պետականությանը»,- նշեց նա։



