211652_close_icon

Կոնջորյանին հարց տալու եւ դրա առիթով նյութ գրելու համար պատժում են լրագրողին. «Ժողովուրդ»

views-count5116 դիտում article-date 10:38 18-12-2025
Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur-ում։

Այսինքն` հարց տալու եւ դրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ է: Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից:

Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է:

Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։ Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։  

Նմանատիպ նյութեր