211652_close_icon

Իրանի շահերը ՀՀ-ի հետ մեծամասամբ համընկնում են. մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա. Ռուբինյան

views-count1645 դիտում article-date 14:28 16-12-2025
Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:  Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը. Իրանի դեպքում այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են:

Մենք չենք կարծում, որ անհանգստանալու բան կա: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով Իրանից հնչող գնահատականներին կապված TRIPP-ի հետ՝ թե դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Իրանը դեմ է այդ նախագծին, Ռուբինյանն ասաց. «TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանքը» չէ. այն բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության սկզբունքներով»:

Իրանի դիրքորոշումների մասին խոսելով Ռուբինյանը նշեց, որ մշտապես կապի մեջ են Իրանցի գործընկերների հետ և հաշվի են առնում իրենց շահերը:

Հավելեց, որ Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը հնարավություններ է ստեղծում իրենց համար:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են նման հայտարարություներ հնչում Իրանի կողմից, Ռուբինյանը պատասխանեց. «Ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը: Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա»:

Նմանատիպ նյութեր