211652_close_icon

Գասիևը նոկաուտով հաղթանակ է տարել` նվաճելով WBA Regular չեմպիոնական գոտին

views-count1006 դիտում article-date 22:15 15-12-2025
Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նվաճել է գերծանր քաշային կարգի WBA Regular չեմպիոնական գոտին։

33-ամյա Գասիևը Դուբայում կայացած IBA.PRO 13 մրցաշարում նոկաուտով հաղթել է բուլղարացի Կուբրատ Պուլևին։

Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում 33-րդ հաղթանակն (26-ը` նոկաուտով) է տարել, կրել է 2 պարտություն, 1 մենամարտ էլ համարվել է չկայացած։

44-ամյա Պուլևը 3-րդ պարտությունն է կրել, տարել է նաև 32 հաղթանակ։

Նմանատիպ նյութեր