211652_close_icon

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Ջերմուկում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին

views-count1165 դիտում article-date 17:38 13-12-2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ և Երևան-Սևան 39-49-րդ կմ ավտոճանապարհներին մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր