Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Ջերմուկում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։