ՀՀ վարչապետն այցելել է Այգեկի դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել վերանորոգման աշխատանքների։ Դպրոցը վերանորոգվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
«Արմենպրես»–ն այցիմասին տեղեկանում է ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»–ի էջում հրապարակված տեսանյութից։
«Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Կառավարությունը հատկացրել է 235 մլն դրամ։
Այցի ընթացքում ՀՀ վարչապետին ուղեկցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նշենք, որ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։