211652_close_icon

Արմավիրի մարզպետը ծանոթացել է «Էջմիածին» բժշկական կենտրոնի կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքին

views-count1277 դիտում article-date 23:59 25-11-2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է «Էջմիածին ԲԿ», հետևել բժշկական հաստատությունում պետական աջակցությամբ իրականացվող 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքների մեկնարկով պայմանավորված գործող բաժանմունքները տեղակայվել են կառույցի տարբեր հատվածներում: Միաժամանակ վստահեցվել է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում բնակչության բուժսպասարկման որակը չի տուժելու:

Մարզպետը բուժհաստատության տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ հետևել է նաև նախատեսվող նոր մասնաշենքի տարածքում մեկնարկած աշխատանքներին:

Կարևորելով «Էջմիածնի ԲԿ» ՓԲԸ-ի հիմնանորոգման գործընթացը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ շինաշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, անհրաժեշտ է դրանք ավելի ինտենսիվ դարձնել: Մարզպետը հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:

Նմանատիպ նյութեր