811 դիտում
19:52 20-01-2025
Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել, իսկ Երևանի քաղաքապետը, Մալաթիայի թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը կարող են արժանանալ «Փչան Թոդորոս» տիտղոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շերամի փողոցում տիրող հակասանիտարական իրավիճակի մասին, երբ նշված փողոցի բազմաթիվ բնակիչներ արդարացիորեն պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները վերջապես փողոցը փրկեն կեղտաջրերից ու գարշահոտից, ինչպես նաև մարդաբոյ փոսերից:
Այսօր՝ հունվարի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում, ասելով, որ այդ 3 կառույցներն իրար հետ միացված կարող են ստանալ «Փչան Թոդորոս» տիտղոսը՝ նկատի ունենալով «Պահանջվում է ստախոս» հայտնի թատերական ներկայացումը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր բնակիչներն ասում էին.
«Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարգախոս էր ընտրել՝ «Ասեք՝ կանենք»: Երկար ու ձիգ ամիսներ է՝ էս փողոցում նման պատկեր է. գարշահոտություն, կեղտաջրերը անընդհատ հոսում են, մարդաբոյ փոսերի պատճառով անգամ շտապօգնությունը չի կարողանում հասնել հիվանդի տուն: Ու դրա թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, Մալաթիայի թաղապետարանն է և «Վեոլիա ջուր»-ը:
Մարդ ինչ աստիճանի մտածելակերպ պետք է ունենա, որ խոստանա, թե օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, բայց բավարարվում են 1 օրով նշված վայրում պտույտ տալով ու այդքանով համարելով իրենց գործն ավարտված, հեռանում են՝ խոստումներ տալով, բայց այդ խոստումները լրիվ սին ու դատարկ են:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան, «Վեոլիա ջրի» ղեկավարություն, մի քիչ մարդ եղեք, մի քիչ մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ դրել եք, դատարկ խոստումներ եք տալիս ու էդ խոստումների 1 գրամն անգամ չեք կատարում:
Ամբողջ բնակչությունը, չհաշված՝ այս հատվածով երթևեկեող վարորդները, ձեզ ամենավերջին խոսքերն են ուղղում, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք նորից խաբել, իսկ բնակչություն էլ ձեզ կհիշի ամենավատ խոսքերով, իսկ եթե ուզում եք արժանանալ բնակչի օրհնանքին, ապա եկեք, ձեր տված խոստումը կատարեք, առաջին հերթին ուղղում ենք պարոն Ավինյանին, ով ասում էր՝ «Ասեք՝ կանենք», մեռանք ասելով, բայց ասես ձեր ականջները մի փութ բամբակ լցրած լինեն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր տևական ժամանակ է՝ ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի ճանապարհը բնակիչների համար դարձել է հակասանիտարական վայր, իսկ վարորդների համար՝ պատուհաս։
Այդ փողոցի մոտ 2 կիլոմետրանոց հատվածով երթևեկելը դարձել է կենաց-մահու պայքար, քանի որ նախ կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերը անխնա հոսում են ու ստեղծում նաև մերկասառույց, իսկ մարդաբոյ փոսերի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները չգիտեն ինչպես երթևեկել, որպեսզի ավտովթար տեղի չունենա։
Հունվարի 12-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«21-րդ դարում ենք ապրում, բայց կարծես քարե դարում լինենք։ Ով է տեսել 3-4 ամիս նույն պատկերը լինի։ Ահազանգել ենք թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, թե՛ Մալաթիայի թաղապետարան, թե՛ «Վեոլիա ջուր», եթե առաջ պատասխանում էին մեր զանգերին, հիմա արդեն արհամարհած ունեն, տեսնում են համարները, էլ չեն էլ պատասխանում։
Ամբողջ ճանապարհահատվածը ոչ միայն անտանելի հոտով է լցված, այլ նաև չգիտես ավտոմեքենադ որ փոսից փախցնես։ Էրեխենքն էլ հեծանիվներ են առել, չեն կարողանում քշել։
Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը գցում է թաղապետարանի, թաղապետարանը՝ «Վեոլիա ջրի» վրա։ Բա վերջը ո՞վ է կարգավորելու էդ խնդիրը։
Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը մի քանի ամիս է՝ էս պատկերն է։ Գոնե մի քիչ մարդ եղեք, հարգելի չինովնիկներ։ Հետաքրքիր է, դուք ձեր փողոցում նման պատկեր եթե ունենայիք, ի՞նչ կանեիք, «Վեոլիա ջրին» «օդերով կհանեիք», իսկ հիմա անպոչ հեռախոս եք խաղում քաղաքապետարան - թաղապետարան - «Վեոլիա ջուր»։
Կառավարությունը ասում է, թե մենք բռնում ենք Եվրոպայի ուղին։ Եվրոպայում նման իրավիճակ ստեղծվեր, օրերի ընթացքում եթե խնդիրը չլուծեին, այդ պաշտոնյաները հրաժեշտ կտային իրենց աշխատանքին ու բնակիչներին էլ խոշոր չափի փոխհատուցում կտրամադրեին։ Էս տեմպերով ու կրիայի հոգեբանությամբ աշխատող հարգելի չինովնիկներ, ձեզ Եվրոպա հաստատ չեն ընդունի։
Մարդ եղեք, եկեք ու վերացրեք հակասանիտարական վիճակը, հակառակ դեպքում նաև հիշեք, որ առաջիկայում ընտրություններ են լինելու ու գալու եք «ճոռոմ-ճոռոմ» խոստումներ տաք, որ ձեզ ընտրենք»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+