55233 դիտում
15:09 18-09-2020
Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ասում են. «Նախարար Սուրեն Պապիկյանին ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին կարելի է տալ «Փչան Թոդորոս» մրցանակ». դուք տղամարդու ձեր խոսքը գետնովը տվեցիք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացնելու «Փչան Թոդորոս» մրցանակը։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ Ս. Պապիկյանն ու մարզպետ Հ. Մաթևոսյանը, փաստորեն, իրենց տղամարդու տված խոսքը գետինը տվեցին։
«Ամոթ, էլի, գոնե մի քիչ մարդ եղեք։ Քանի շաբաթ է, խոստացել եք, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Հրազդանի միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրաբեր գյուղի սկզբնամասում գտնվող, ժողովրդի կողմից «Ավազաե մահաբեր կամուրջը» կվերանորոգեք, սակայն ստացվեց այնպես, որ մենք՝ գյուղացիներս, արդեն համոզվեցինք, որ նախորդ իշխանություններից ավելի ստախոս ու ավելի դեմագոգ եք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանինհարգելով՝ ճանապարհը չփակեցինք, իսկ ձեր խոստումները լրիվ օդ ու ջուր դուրս եկավ։ Ի՞նչ է, սպասում ենք՝ մահով վթար լինի՞, որ նոր էն 3 մանեթնոց պառավների նման գաք ու սկսեք լացուկոծ անել, թե մենք տեղյակ չէինք, թե մենք ուզում էինք սկսեինք, թե մենք արդեն պատրաստվում էինք, և էդպես մի քանի անկապ թեմաներով մեր գլուխները արդուկեք։ Եթե մի քանի օրվա ընթացքում խնդիրը չլուծեք, այլ ելք չկա. հաստատ փակելու ենք ճանապարհը, որպեսզի վարչապետն իմանա։ Իսկ եթե նա իմանա, հավատացած ենք, էն, որ իր դաբռոյով հանրապետությունով մեկ սկսվել է հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, հաստատ էստեղ էլ կսկսվի։ Բայց դուք, որ մենք սկզբից հավատում էինք ձեզ, էլ հավատալու տեղ չկա, գնացեք, ձեր փափուկ կաբինետներում ձեր թափանները լցրեք, միևնույն է, դուք մարդկային լեզու չեք հասկանում»,-նշում էին գյուղացիները՝ հաժարվելով տեսախցիկի առջև խոսել։
Նրանք պատրաստ են տեսախցիկի առջև խոսել միայն այն ժամանակ, երբ իրենց խոսքը կուղղեն արդեն վարչապետին ճանապարհները փակելու պահին։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/17/1162416/]հատնել [/url]էինք, որ օգոստոսի 17-ին կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում էին փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհը, քանի որ այն արդեն, կարելի է ասել, ամբողջովին դարձել էր վտանգավոր։
Կամրջի վրա առաջացած հսկայական մարդաբոյ փոսը վարորդների համար արդեն դարձել էր ամբողջովին պատուհաս։ Բնակիչներն իրենց ավտոմեքենաները կայանել էին կամրջի տարբեր հատվածներում՝ այն օգտագործելով որպես պաշտպանիչ վահան։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, գյուղացիները պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները կամ Ճանշինի պատասխանատուներն ու պատասխան տան, թե, ի վերջո, երբ է դարն ապրած, իրենց կողմից կոչված «Ավազե մահաբեր կամուրջը» հիմնանորոգվելու. «Ամեն անգամ խոստանում են, թե խնդիրը կլուծվի, բայց բոլորի խոսքերը հօդս են ցնդում։ Հույսներս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա էր, էն էլ մեկնեց արձակուրդ։ Մնում ա, սպասենք, թե պատասխանատուները երբ կբարեհաճեն ու իրենց տեղներից վեր կկենան ու խնդիրը կլուծեն։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ 2 գիշեր է, հերթապահություն ենք կատարում, որ խամ մարդիկ չգան ու վթարի չենթարկվեն։ Երևի էդ պատասխանատուները սպասում են, որ հերթական վթարը լինի, այդ թվում՝ ողբերգական, ու գան, տեսնեն, որ իրենց ապաշնորհ աշխատանքի հետևանքով մահը խորհրդանշող պսակներ են դրվել կամրջի երկայնքով»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էր ժամանել Ճանշինի ինչ-որ պատասխանատու, ով անմեղ հայացքով գյուղացիներին ասել էր, թե ինքը տեղեկություններ չի ունեցել, որ կամուրջն այդ օրն է ընկել, ու խոստացել էր, որ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ այն հիմնանորոգելու ուղղությամբ, սակայն մարդիկ չէին հավատացել նրան՝ ասելով. «Սաղ մարզը գիտի՝ էս կամուրջն ինչ օրն է ընկել, դուք էկել, էստեղ լո-լո եք կարդում ու փորձում եք մեր ականջներից լապշա կախել»։
Այնուամենայնիվ, բնակիչները, հավատալով մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, Վաղարշապատի ոստիկանության ծառայողներին, ճանապարհը բացել էին, իսկ մարզի ոստիկանապետի հանձնարարականով գիշերային ծառայություն էր նշանակվել տեղում, որպեսզի վարորդները, մոտենալով կամրջին, տեսնեին ոստիկանական փարոսիկներով ավտոմեքենան և զգույշ անցնեին կամրջի վրայով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
09:29 16-12-2022
Համբարձում Մաթևոսյանին փոխարինող չեն գտնում. ովքեր են դեմ Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)