211652_close_icon

Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ

views-count2056 դիտում article-date 23:27 11-12-2025
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ) դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը։

Կիսաեզրափակչում 23-ամյա բռնցքամարտիկը պարտվեց կրկնակի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խասանբոյ Դուսմատովին (Ուզբեկստան)։

Գարբոյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ուշ երեկոյան եզրափակչի ուղեգրի համար կպայքարի գերծանրքաշային Դավիթ Չալոյանը։

Նմանատիպ նյութեր