211652_close_icon

Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճար

views-count1492 դիտում article-date 12:41 11-12-2025
Ֆասթ Բանկի հաճախորդները Սինեմա Սթար (Cinemа Star) կինոթատրոններում Visa ԱկնՔարտով տոմս գնելու դեպքում նույն ցուցադրության երկրորդ տոմսը կստանան անվճար։ Առաջարկը գործում է միայն Դալմա և Ռիո մոլերի կինոթատրոններում ցանկացած հրապարակային ցուցադրության ֆիլմի կամ մուլտֆիլմի համար։

Երկրորդ անվճար տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ կինոթատրոնի դրամարկղ և տեղում վճարում կատարել Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտով։ Առաջարկը գործում է  սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հավելենք նաև, որ առաջարկը չի սահմանափակվում միայն մեկ տոմսով, երկու տոմս ձեռք բերելու դեպքում քարտապանները կստանան ևս երկու անվճար տոմս, և այդպես շարունակ։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ առաջարկը չի գործում առցանց գնման, կանխիկ վճարման կամ այլ միջոցներով վճարման դեպքում։

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ պատվիրել քարտը Բանկի մոբայլ հավելվածով։ ԱկնՔարտերն առաքվում են հաճախորդի նախընտրելի հասցեով։

Ֆասթ Բանկը ներկայացնում է քարտերի լայն տեսականի, որոնց հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Նմանատիպ նյութեր